Ներկայացվող պետական կամ տեղեկան ինքնակառավարման մարմինը`
ԱԲՈՎՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պաշտոնատար անձի անունը և ազգանունը
Վահագն Գևորգյան, համայնքի ղեկավար
Ոլորտ`
Կրթություն և գիտություն
Հանրագրի վերնագիրը
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկը՝
Առաջարկում եմ նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար երեխաների հերթագրումն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ համայնքապետարանի www.abovyan.am կայքում առկա առցանց գործիքների կիրառմամբ: Առցանց հերթագրումը խթանելու համար լրատվության և այլ միջոցներով իրականացնել իրազեկման լայնածավալ աշխատանքներ: Համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի ծառայությունները համալրել ևս մեկ՝ «Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում» ծառայությունով, ինչը հնարավորություն կտա աջակցել համապատասխան տեխնիկական միջոցներ և համացանցի հասանելիություն չունեցող ծնողներին իրենց երեխաներին հերթագրելու հարցում: Հարմարության համար ցանկալի է նաև նշված ծառայության տրամադրումը անմիջապես մանկապարտեզների կողմից:
Հիմնավորումը՝
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրումը կհեշտացնի քաղաքացիների առօրյան, հերթերի կառավարման ընթացքում կբացառվեն անարդարությունները: Ծնողները կկարողանան առցանց հետևել հերթերի ընթացքին, ինչպես նաև անմիջապես կծանուցվեն երեխայի հերթը հասնելու մասին:
Համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա առցանց հերթագրման ծառայության վերաբերյալ իրազեկման աշխատանքների շնորհիվ կընդարձակվի տվյալ ծառայությունից օգտվող քաղաքացիների շրջանակը:
Համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում ներդրված նոր ծառայությանը («Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում») հնարավորություն կտա համապատասխան տեխնիկական միջոցներ չունեցող ծնողներին ևս իրականացնել իրենց երեխաների հերթագրումը էլեկտրոնային համակարգի միջոցով:
Հանրագրի գլխավոր նախաձեռնող՝
ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
isintellect@yahoo.com