Рус
ПЕТИЦИЯ N 7/21

Отвечено
Վահագն Գևորգյան, համայնքի ղեկավար
Образование и Наука
ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌՑԱՆՑ ՀԵՐԹԱԳՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկում եմ նախադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար երեխաների հերթագրումն իրականացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ համայնքապետարանի www.abovyan.am կայքում առկա առցանց գործիքների կիրառմամբ: Առցանց հերթագրումը խթանելու համար լրատվության և այլ միջոցներով իրականացնել իրազեկման լայնածավալ աշխատանքներ: Համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակի ծառայությունները համալրել ևս մեկ՝ «Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում» ծառայությունով, ինչը հնարավորություն կտա աջակցել համապատասխան տեխնիկական միջոցներ և համացանցի հասանելիություն չունեցող ծնողներին իրենց երեխաներին հերթագրելու հարցում: Հարմարության համար ցանկալի է նաև նշված ծառայության տրամադրումը անմիջապես մանկապարտեզների կողմից:
Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրումը կհեշտացնի քաղաքացիների առօրյան, հերթերի կառավարման ընթացքում կբացառվեն անարդարությունները: Ծնողները կկարողանան առցանց հետևել հերթերի ընթացքին, ինչպես նաև անմիջապես կծանուցվեն երեխայի հերթը հասնելու մասին: Համայնքապետարանի պաշտոնական կայքում առկա առցանց հերթագրման ծառայության վերաբերյալ իրազեկման աշխատանքների շնորհիվ կընդարձակվի տվյալ ծառայությունից օգտվող քաղաքացիների շրջանակը: Համայնքապետարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակում ներդրված նոր ծառայությանը («Մանկապարտեզներում երեխաների առցանց հերթագրում») հնարավորություն կտա համապատասխան տեխնիկական միջոցներ չունեցող ծնողներին ևս իրականացնել իրենց երեխաների հերթագրումը էլեկտրոնային համակարգի միջոցով:
ԳՐԻՇԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
isintellect@yahoo.com