PETITION N 8/22

Answered
Հակոբ Շահգալդյան, Չարենցավան համայնքի ղեկավար
Local self-government
ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկում եմ սեղմ ժամկետներում Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայքէջում բաց և հասանելի տարբերակով հրապարակել համայնքի ղեկավարի կողմից ընդունված բոլոր կարգադրությունները։
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ «(․․․) Ներքին իրավական ակտը հրապարակվում է ընդունող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքէջում առանձին բաժնում տեղադրելու միջոցով, (․․․)»։ Նույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն ներքին իրավական ակտը սահմանվում է հետևյալ կերպ՝ « (…) նորմատիվ իրավական ակտի հիման վրա և դրան համապատասխան ընդունված իրավական ակտ, որը սահմանում է վարքագծի կանոն այն անձանց խմբի համար, որոնք դա ընդունող մարմնի հետ աշխատանքային, քաղաքացիաիրավական կամ վարչական հարաբերությունների մեջ են կամ օգտվում են դա ընդունող մարմնի ծառայություններից կամ աշխատանքներից (․․․)»: Չարենցավանի պաշտոնական կայքէջի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ հրապարակված են համայնքի ղեկավարի որոշումները, սակայն կարգադրությունները հասանելի չեն համայնքի բնակիչների համար։ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով inter alia սահմանված են նաև հետևյալ սկզբունքները՝ « (…) 13) տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հաշվետվողականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը. 14) տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցությունը»: Այս երկու սկզբունքների բովանդակությունից բխում է, որ համայնքի ղեկավարը իր գործունեության կազմակերպման և իրականացման ողջ ընթացքում հաշվետու է համայնքի բնակիչների առջև, և այդ ամենը պետք է լինի թափանցիկ, հրապարակային։ Ձեր կողմից կայացված կարգադրությունները համայնքի բնակիչներից այսքան տարի շարունակ թաքցնելը օրինական չէ և չի բխում համայնքի բնակիչների շահերից, քանի որ վերջիններս զրկված են տեղեկանալու թե ինչ է կատարվում իրենց համայնքում։ Եվ եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ համայնքում կայացված ոչ մի հանրային քննարկման, ինչպես նաև ավագանու նիստերի համար չեն ապահովվում օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերը (օրինակ՝ բնակիչները պատշաճ չեն տեղեկանում ավագանու նիստերի մասին, այդ նիստերը օնլայն չեք հեռարձակում, հանրային քննարկումներին մասնակցում են բացառապես համայնքապետարանի աշխատակիցները, խորհրդակցական մարմինների նիստերը տարիներ շարունակ չեն կայանում, համայնքի բյուջեն ընդունվել է առանց հանրային քննարկման և այսպես շարունակ), ապա կարող ենք վստակաբար նշել, որ Չարենցավան համայնքում չի ապահովվում բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը։ Այս հարցի վերաբերյալ գրավոր դիմումս դեռև 1 ամիս առաջ մուտքագրել եմ համայնքապետարան, սակայն մինչ օրս ոչ մի արձագանք չկա։ Ակնկալում եմ հանրագրի տեսքով այն ներկայացնելով հասնել ակնկալվող արդյունքի, դեռևս բացառելով դատական կարգը։
ՏԻԳՐԱՆ ԾԱՏՈՒՐՅԱՆ
tsaturyan.tigran.96@gmail.com
-