PETITION N 16/22

Answered
Ministry of Emergency Situations
Արմեն Փամբուխչյան
Security
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքի անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ապահովել «SSL»  սերտիֆիկատի ձեռքբերումը։
Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական http://mes.am/hy/ կայքի «url»-ից ակնհայտ է, որ համապատասխան «SSL» հավաստագիրը առկա չէ, որ թույլ կտար բարձրացնել համակարգի անվտանգության մակարդակը՝ ապահովելով առավել լավ պաշտպանություն հակերային հարձակումներից և պահվող տեղեկատվության արտահոսքից։ Այս առումով, անհրաժեշտ է ապահովել անվտանգության այն նվազագայուն պայմանները, որոնք կարող են բերել անձնական տվյալների արտահոսքի կամ պաշտոնական կայքի խափանման։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ապահովել նախարարության պաշտոնական կայքի անվտանգությունը, ձեռք բերել անհրաժեշտ սերտիֆիկատները, ինչպես նաև  կիրառել անհրաժեշտ այլ միջոցներ հակերային հարձակումներից վեբ ռեսուրսները պաշտպանելու նպատակով։
<<Թվային Հայաստան>> ՀԿ
info@digital-armenia.am