Рус
ПЕТИЦИЯ N 2/24

Отвечено
Министерство юстиции
ՀՀ Արդարադատության նախարար`Գրիգոր Մինասյան
Права человека
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ՝ «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 8-ՐԴ ՄԱՍԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ ոդվածի 8-րդ մասը փոփոխել և շարադրել հետևյալ բովանդակությամբ՝ «8. Սույն օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքերով սնանկության գործն ավարտվելու դեպքում, սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով,»: բ/ «Սնանկության մասին» ՀՀ Օրենքի 30-րդ հոդվածում 8-րդ մասից հետո ավելացնել նոր 8.1-րդ մաս՝ հետևյալ բովանդակությամբ. «8.1. Ալ հիմքով սնանկության գործն ավարտվելու դեպքում, եթե սնանկության վարույթի ընթացքում կառավարչի ստացած վարձատրությունը պակաս է սույն հոդվածի 8-րդ մասում նշված փոխհատուցման գումարից, ապա կառավարչին վճարվում է փոխհատուցում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից՝ սույն հոդվածի 8-րդ մասում նշված փոխհատուցման գումարի և սնանկության վարույթի ընթացքում ստացած վարձատրության տարբերության չափով;»:
«Սնանկության մասին» գործող օրենքի 30-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվում է՝ «8. Սույն օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով նախատեսված հիմքերով սնանկության գործն ավարտվելու դեպքում, ինչպես նաև այլ հիմքով սնանկության գործն ավարտվելու և պարտապանի գույքի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից պակաս լինելու դեպքում սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով»: Նշված դրույթում՝ “պարտապանի գույքի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից պակաս լինելու դեպքում” պահանջը հակասում է ՀՀ սահմանադրության 1-ին, 11-րդ, 59-րդ հոդվածներին և ենթակա է փոփոխման: Հիմնավորումներ՝ Նշված դրույթը նախատեսում է կառավարչին վարձատրություն (փոխհատուցում)` ՀՀ պետական բյուջեից` «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափով», երբ սնանկության գործը ավարտվում է ներքոնշված հիմքերից մեկով՝ ա) պարտապանը չունի որևէ գույք կամ պարտապանի գույքի վրա Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չի կարող բռնագանձում տարածվել. բ) պարտապանի գույքը հայտնաբերել հնարավոր չէ. գ) երբ “պարտապանի գույքի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից պակաս է”: Այսինքն` նշված դրույթի կանոնակարգման համաձայն, սահմանվում են (թույլատրվում են) դեպքեր, երբ պարտապանի գույքի արժեքը նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից ավել է և միաժամանակ` • առկա են օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «գ» և «դ» կետերով սահմանված հիմքերը, ապա կառավարչին չվարձատրել, կամ • առկա չեն 105-րդ հոդվածով սահմանված հիմքերը, ապա կառավարչին վարձատրել, սակայն ավելի քիչ, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափն է: Նշված դեպքերի օրինակներ են՝ • պարտապանը ունի 60 000 ՀՀ դրամ արժեքով գույք, և տվյալ գործը ավարտվում է օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի հիմքով (կառավարիչը վարձատրություն չի ստանում), կամ • պարտապանը համասեփականության իրավունքով ունի հողատարածք, որի արժեքը 300 000 ՀՀ դրամ է, և տվյալ գործը ավարտվում է օրենքի 105-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետով (կառավարիչը վարձատրություն չի ստանում), կամ • պարտապանը ունի գույք, որի արժեքը 500 000 ՀՀ դրամ է, և տվյալ գործով կառավարիչը իրականացնում է օրենքով նախատեսված ընթացակարգերը, և արդյունքում ստանում է օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված վարձատրությունը, որն ավելի քիչ է, քան «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափն է: Վերոնշյալ բոլոր դեպքերում, ակնհայտորեն, կառավարիչը կատարում է ավելի մեծ ծավալի աշխատանք և ավելի շատ ծախսեր, քան այն դեպքերում՝ երբ պարտապանը գույք չունի, սակայն դրա համար կամ ընդանրապես չի վարձատրվում (ավելի՝ նաև չի ստանում իր կատարած ծախսերի փոխհատուցում), կամ ստանում է ավելի քիչ վարձատրություն, քան կստանար պարտապանի գույք չունենալու, հետևաբար՝ ավելի քիչ աշխատանք և ծախսեր կատարելու դեպքում: Կարծում եմ նշյալ հանգամանքի՝ ՀՀ սահմանդրությանը հակասությունը բացահայտ է, այն իմաստով, որ չի կարող ժողովրդավարական պետությունում անձին (այս դեպքում անհատ ձեռնարկատեր հանդիսացող սնանակության գործով կառավարչին) պատվիրակվել (այս դեպքում՝ օրենքով պարտադրվել) աշխատանքների կատարում և չվարձատրել դրա համար, կամ՝ պատվիրակված մեծ ծավալի աշխատանքների համար ավելի քիչ վարձատրել, քան նվազ ծավալով աշխատանքների համար: Համաձայն ՀՀ սահմանադրության մեկնաբանությունների, ՀՀ սահմանդրությամբ ամրագրված՝ սոցիալական պետության սկզբունքն իր մեջ ներառում է նաև արտադրական հարաբերությունների կարևոր սկզբունքներից մեկը՝ «ոչ թե արտադրություն (աշխատանք)՝ հանուն արտադրության (աշխատանքի), այլ արտադրություն (աշխատանք)՝ հանուն հասարակական բարեկեցության», որը ենթադրում է, որ շուկայական տնտեսական հաաբերությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց՝ արդյունավետ տնտեսվարելու և ցանկալի սոցիալական հետևանքներ երաշխավորելու համար: Ավելին՝ նշված դրույթը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 29.2 հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հետ համակցությամբ, կոնկրետ գործերով, կարող է դիտարկվել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 4-րդ հոդվածի 2-րդ կետով (հարկադիր աշխատանքի արգելում) նախատեսված գործողություններ:
ԱՐԳԱՄ ԽԱՉԱՏՐՅԱՆ
argam.mbankruptcy@gmail.com