Something went wrong

PETITION N 36/25

Answered
Represented state or local self-government body

Ministry of Health

Name, surname and position of the official person

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան

Field

Healthcare

Petition title

Պետության կողմից երաշխավորված անվճար պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունն անցած լինելու վերաբերյալ տրամադրվող տեղեկանքի և դրա մասին կարգավորումներին հղման շտման մասին

Offer

Առաջարկվում է Պետության կողմից երաշխավորված անվճար պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունն անցած լինելու վերաբերյալ տրամադրվող տեղեկանքի բովանդակությունը համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին և կատարել համապատասխան փոփոխություն ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1691-Ն որոշման, ՀՀ Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թվագրմամբ 375-Ն որոշման և ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2015 թվականի փետրվարի 10-ի թվագրմամբ 05-Ն հրամանի մեջ։

The rationale

Համաձայն ՀՀ Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թվագրմամբ թիվ 375-Ն որոշման 2-րդ հավելվածի 4-րդ բաժնի 11-րդ կետի՝ Սոցիալական փաթեթի շահառուի կողմից կանխարգելիչ բժշկական քննություն անցած լինելու հանգամանքը հավաստվում է էլեկտրոնային առողջապահական միասնական տեղեկատվական համակարգի միջոցով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն տրամադրված կանխարգելիչ բժշկական քննությունն անցնելու վերաբերյալ տեղեկանքով: ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածը 4-րդ կետ չունի, փաստորեն հղումը տրված է ներկայումս գոյություն չունեցող կարգավորմանը։ Բացի դրանից նախաբանում հղում է տրված 2002 թվականի կանոնադրությանը, որը սակայն ուժը կորցրած է, և կարիք կա փոփոխելու և հղումը տալու 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 728-Լ հրամանով հաստատված կանոնադրության համապատասխան կետերին։ Նշեմ, որ քննարկվող տեղեկանքի բովանդակությունը սահմանված է ՀՀ Առողջապահության նախարարի՝ 2015 թվականի փետրվարի 10-ի թվագրմամբ 05-Ն հրամանի 2-րդ հավելվածով, ուստի վերոնշյալ կարգավորման մեջ առաջարկում եմ խմբագրել «առողջապահության նախարարի հրամանով սահմանված ձևաչափով տրված տեղեկանքով»։ Միևնույն ժամանակ Առողջապահության նախարարի նշյալ հրամանում՝ նախաբանում, հղում է տրված ՀՀ Կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1691-Ն որոշման N 1 հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետին, մինչդեռ ինչպես նշեցի, նման կետ նշյալ հավելվածը չունի։ Միևնույն ժամանակ Առողջապահության նախարարի նշյալ հրամանում տեղեկանքի բովանդակության մեջ նշված է, որ այն տրվում է ի հավաստումն, որ անձն անցել է ՀՀ Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թվագրմամբ 375-Ն որոշման 5-րդ հավելվածով սահմանված պարտադիր կանխարգելիչ բժշկական քննությունն ամբողջ ծավալով, մինչդեռ ՀՀ Կառավարության նշյալ որոշումը 5-րդ հավելված չունի, իսկ այդ պարտադիր բժշկական քննությունը սահմանված է այդ որոշման 2-րդ հավելվածի 4-րդ բաժնով, ուստի անհրաժեշտ է տեղեկանքում ևս կատարել այդ բովանդակային փոփոխությունը, քանի որ ներկայումս բոլոր տեղեկանքները տրվում են նշյալ տեխնիկական անհամապատասխանությամբ։

Արշալույս Բերբերյան
arshaluys.berberyan@mail.ru
Attachments