PETITION N 33/25
Ministry of Health
-
Healthcare
Ախտաբանական անատոմիա (ախտաբանություն) մասնագիտությունը վնասակար մասնագիտույթւնների ցանկում վերականգնելու վերաբերյալ
ՀՀ Կառավարության 14 հունիսի 2024 թվականի N 859-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ վնասակար մասնագիտությունների ցանկում ընդգրկել ախտաբանական անատոմիա (ախտաբանություն) մասնագիտությունը։
Ախտաբանաանատոմների աշխատանքը համարվում է վնասակար, քանի որ այն ներառում է մի շարք առողջական և հոգեբանական ռիսկեր․ 1.Շփում ինֆեկցիոն հարուցիչների հետ․ Ախտաբանաանատոմները ամենօրյա աշխատանքի ընթացքում մշտապես շփվում են դիակների, հյուսվածքների և վիրահատական նյութերի հետ, որոնք կարող են պարունակել վարակներ՝ այդ թվում հեպատիտ B և C, ՄԻԱՎ, տուբերկուլոզ։ Դիահերձման ժամանակ ինչպես նաև վիրահատական նյութի նախնական կտրելու ընթացքում ախտաբանները, լաբորանտները և սանիտարները աշխատում են սուր գործիքներով՝ մեծացնելով վարակների փոխանցմանը ռիսկերը։ 2.Քիմիական և քաղցկեղածին նյութերի ազդեցություն․ Դիակների պահպանման և ուսումնասիրման ժամանակ օգտագործվում են ուժեղ քիմիական նյութեր, ինչպես օրինակ ֆորմալինը, որը ԱՀԿ-ի կողմից դասակարգված է որպես 1-ին խմբի քաղցկեղածին նյութ (WHO IARC Monographs on the Identification of Carcinogenic Hazards to Humans, Volumes 1-123, CAS N0 50-00-0 Formaldehyde)։ Հյուսվածաբանական լաբորատորիաներում հյուսվածքների ֆիքսման նպատակով նույնպես օգտագործվում է ֆորմալին։ Հյուսվածաբանական լաբորատորիաներում հյուսվածաբանական պրեպարատների պատրաստման ընթացքում կիրառվում են նաև այլ քիմիական նյութեր, որոնք համարվում են թունավոր և քաղցկեղածին՝ օրինակ քսիլոլը, որը ԱՀԿ-ի կողմից դասակարգված է որպես 3-րդ խմբի քաղցկեղածին նյութ։ 3.Հոգեբանական ծանրաբեռնվածություն․ Ախտաբանաանատոմների մասնագիտական գործունեության մեջ է մտնում դիակների հետ աշխատանքը, որը հոգեբանական առումով բավականին ծանր և սթրեսային աշխատանք է։ Հատկապես ծանր են երեխաների մահվան դեպքերը, որոնք կարող են հանգեցնել երկարատև սթրեսի և հոգեբանական տրավմաների։