Ներկայացվող պետական կամ տեղեկան ինքնակառավարման մարմինը`
ՀՀ Վարչապետի աշխատակազմ
Պաշտոնատար անձի անունը և ազգանունը
-
Հանրագրի վերնագիրը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՒ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՆ ԵՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ՀԱՐՑԻ ՄԱՍԻՆ
Առաջարկը՝
• Դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման աշխատանքների իրականացումը` ներառյալ այդ հարցով որևէ հանձնաժողովի ստեղծումը և/կամ բանակցություն,
• Գաղտնազերծել Ադրբեջանի հետ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ առկա որևէ փաստաթուղթ և/կամ տեղեկատվություն,
• Սահմանագծման և սահմանազատման սկզբունքները, նպատակները, ակնկալվող արդյունքներն ու հետևանքները, ինչպես նաև այդ հարցում նոր ձևավորված Կառավարության ռազմավարական ծրագիրը ներկայացնել հանրության, ներառյալ Սփյուռքի լայն քննարկմանը,
• Հանրային քննարկումների արդյունքներով որոշել տվյալ հարցով գործողություններ իրականացնելու և սահմանագծման ու սահմանազատման հարցը հանրաքվեի դնելու պատմական նպատակահարմարության հարցը։
Հիմնավորումը՝
Ադրբեջանը.
• 2020թ. սեպտեմբերի 27-ից սանձազերծել պատերազմ, զավթել է Արցախի զգալի մասը, կտտել և սպանել է հազարավոր հայորդիների, ոչնչացրել և ոչնչացնում է հայկական մշակութային արժեքները, գործել է պատերազմական փաստված հանցագործություններ, այդ թվում` միջազգային ահաբեկչության կիրառմամբ,
• Փաստացի ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք,
• Դրսևորում է վայրագություն հայ գերիների վերադարձման հարցում,
• Շարունակում է չճանաչել և ոտնահարել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը,
• Փորձում է ուժի և սպառնալիքի միջոցով հասնել իր կողմից գրաված Հայաստանի Հանրապետության և Արցախի տարածքների բռնակցման օրինականացմանը:
Վերոհիշյալի հետ մեկտեղ.
• Հայաստանում նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ,
• Հայաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցը պետք է որոշվի թափանցիկության և հանրային հաշվետվողականության սկզբունքների պահպանմամբ և հանրաքվեի միջոցով` բացառելով որևէ ներքին կամ արտաքին ճնշում կամ սպառնալիք։
Հանրագրի գլխավոր նախաձեռնող՝
ՀԱՅԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
hayk.hovhannisyan@hap.am