Հայ
ՀԱՆՐԱԳԻՐ N 28/22

Պատասխանվել է
Ներկայացվող պետական կամ տեղեկան ինքնակառավարման մարմինը`
Արդարադատության նախարարություն
Պաշտոնատար անձի անունը և ազգանունը
-
Ոլորտ`
Արդարադատություն
Հանրագրի վերնագիրը
ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՕՐԵՆՍԴՐՈՐԵՆ ՎԵՐԱՑՆԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՐՑՄԱՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋԸ
Առաջարկը՝
<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածում կատարել փոփոխություն՝ հանրամատչելի տեղեկատվության հարցման դեպքում բացառելով հարցման պարտադիր ստորագրված լինելու պահանջը։
Հիմնավորումը՝
<<Տեղեկատվության ազատության մասին>> ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առաջին մասի համաձայն գրավոր հարցման մեջ պետք է նշվի դիմողի անունը, ազգանունը, քաղաքացիությունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության գտնվելու վայրը։ Գրավոր հարցումը պետք է ստորագրված լինի (իրավաբանական անձի դեպքում՝ դրա անվանումը, գտնվելու վայրը)։ Ստացվում է, որ անկախ տեղեկատվության տեսակից դիմողի՝ վարչական մարմիններին ուղարկված հարցումը և՛ հանրամատչելի, և՛ ոչ հանրամատչելի տեղեկատվություն ստանալու նպատակով պետք լինի ստորագրված։ Այն պարագայում երբ պահանջվող տեղեկությունը բաց և հասանելի է ցանկացած դիմողի (հանրամատչելի տվյալներ), չի պարունակում անձնական տվյալներ կամ օրենքով պաշտպանվող գաղտնի տեղեկություններ, տվյալների փոխանցման անվտանգության հետ կապված մեխանիզմներ կիրառելու անհրաժեշտություն չի առաջանում։ Այս պարագայում հիմնավորված չէ տեղեկատվության հարցման մեջ դիմումատուի ստորագրության պահանջը, քանի որ ցանկացած դիմողի դեպքում տեղեկատվությունը տրամադրվելու է։ Ավելին, թղթային եղանակով ստորագրված դիմումներում ստորագրող անձը և ստորագրության իսկությունը ստուգելու մեխանիզմները գործնականում բացակայում են։ Ելնելով վերոգրյալից, առաջարկվում է նախատեսել նոր կարգավորում, որի համաձայն վարչական մարմինը հարցումը ստանալիս չի պահանջում հարցման համար ստորագրություն, եթե հայցվող տեղեկատվությունը չի պարունակում անձնական տվյալներ կամ օրենքով պաշտպանվող տեղեկատվություն։ Այս փոփոխությունը շատ ավելի դյուրին կդարձնի դիմողների համար վարչական մարմիններից հանրամատչելի տեղեկատվություն ստանալու ընթացակարգը։ Ինչ վերաբերում է ոչ հանրամատչելի (անձնական տվյալներ, օրենքով պաշտպանվող գաղտնիք պարունակող) տեղեկատվությանը, ապա դրանք ստանալու հարցում ուղարկելիս անհրաժեշտ ենք համարում դիմողի նույնականացումը՝ դիմումի ստորագրության կամ օրենքով նախատեսված այլ ձևով։
Հանրագրի գլխավոր նախաձեռնող՝
<<Թվային Հայաստան>> ՀԿ
info@digital-armenia.am
Կից նյութեր