Ներկայացվող պետական կամ տեղեկան ինքնակառավարման մարմինը`
Արդարադատության նախարարություն
Պաշտոնատար անձի անունը և ազգանունը
Կարեն Անդրեասյան
Հանրագրի վերնագիրը
E-DRAFT.AM ԿԱՅՔԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Առաջարկը՝
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքում նոր իրավական ակտի տեղադրման դեպքում ապահովել բաժանորդագրված օգտատերերին էլեկտրոնային փոստի միջոցով ծանուցման առաքումը։
Հիմնավորումը՝
e-draft.am կայքը հանդիսանում էլեկտրոնային մասնակցության արդի գործիք, վերջինիս միջոցով օգտատերերը հնարավորություն ունեն ակտիվորեն մասնակցել իրավաստեղծ գործունեությանը։ Կայքը բաժանորդագրության հնարարություն ունի, որի դեպքում քաղաքացին մինչև վերջերս ծանուցվում էր կայքում տեղադրված նոր իրավական ակտի նախագծի մասին։ Սակայն այս պահին իրավաստեղծ մարմնի կողմից նոր իրավական ակտի տեղադրման դեպքում բաժանորդագրված օգտատերը չի ծանուցվում։ Մինչդեռ կան կայքի բաժանորդ օգտատերեր, որոնք աշխատում են որոշակի ոլորտում և իրենց համար առանցքային նշանակություն ունի լավատեղյակ լինելը իրականացվող իրավական փոփոխությունների վերաբերյալ։ Բացի դրանից ոլորտային հասարակական կազմակերպությունները, ծանուցվելով իրենց ոլորտի իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ, հնարավորություն կունենան ավկտիվ մասնակցել իրավաստեղծ գործունեությանը։ Այսպիսով, հաշվի առնելով վերոգրյալը, առաջարկում ենք շտկել խափանումը և կայքի միջոցով ապահովել նոր իրավական ակտի տեղադրման դեպքում բաժանորդագրված օգտատերերի ծանուցումը էլեկտրոնային փոստի միջոցով։
Հանրագրի գլխավոր նախաձեռնող՝
ՄԵՐԻ ՇԵՐՈՅԱՆ
meri.sheroyan@gmail.com