Рус
ПЕТИЦИЯ N 14/22

Обсуждается
Министерство территориального управления и инфраструктур
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան
Местное самоуправление
ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ (E-DRAFT.AM) ԿԱՅՔՈՒՄ
Ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակած նորմատիվ իրավական ակտերի հրապարակումը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում
«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն 20000 կամ ավելի բնակիչ ունեցող համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների մշակած նորմատիվ իրավական ակտերի նախագծերը հրապարակվում են համայնքի համացանցային պաշտոնական կայքում, որը պետք է ապահովված լինի իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքի հետ փոխգործելիությամբ: Իսկ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-78-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն սույն օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասի նախատեսված դրույթները 2022 թվականի հունվարի 1-ից սկսում են տարածվել բոլոր համայնքների վրա՝ անկախ դրանց բնակչության թվից: Այս առումով հարկ է նշել, որ Կոտայքի մարզի Աբովյանի համայքապետարանը 2020 թվականի նոյեմբերի 10-ից տեղադրում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում, այնինչ այլ համայնքապետարանների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի հրապարակումը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում չի ապահովվել: Արդյունքում՝ քաղաքացիները ստիպված պետք է այցելեն տարբեր տեղական ինքնակառավարման մարմինների կայքեր՝ տեղեկանալու մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ: Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ առաջարկում եմ ապահովել տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մշակած նորմատիվ իրավական ակտերի հրապարակումը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական (e-draft.am) կայքում:
«ԹՎԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ
info@digital-armenia.am
Присоединиться к петиции