Հայ
Ինչ-որ բան սխալ է

Հանրագիր N 2/20

Պատասխանվել է
Ներկայացվող պետական կամ տեղեկան ինքնակառավարման մարմինը

Արդարադատության նախարարություն

Պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը

Ռուստամ Բադասյան

Ոլորտ

Արդարադատություն

Հանրագրի վերնագիրը

COVID19 ՀԱՄԱՎԱՐԱԿԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՔԱՆԱԿՈՎ ՏԵՍԱԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ՏԵՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Առաջարկը՝

Առաջարկվում է համավարակի պայմաններում քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց տեսակցություններ տրամադրել առանց քանակի սահմանափակման՝ քրեակատարողական հիմնակի տեխնիկական հնարավորությունների սահմաններում։

Հիմնավորումը՝

Համավարակի ընթացքում անհրաժեշտ է կիրառել բոլոր հնարավոր միջոցները՝ անձանց շփումները նվազեցնելու համար։ Միևնույն ժամանակ քրեակատարողակն հիմնարկներում գտնվող անձինք իրավունք ունեն տեսակցելու իրենց ընտանիքի անդամներին և ազգականներին։ Քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց իրավունքները երաշխավորելու և միևնույն ժամանակ համավարակի տարածումը կանխելու նպատակով առաջարկվում է օգտագործել ժամանակակից տեսակապի միջոցների՝ տեսակցությունները առցանց կազմակերպելու նպատակով։

ՍՈՒՐԵՆ ՔՐՄՈՅԱՆ
krmoyan@yahoo.com
Կից նյութեր
Հանրագիր