Հայ
Ինչ-որ բան սխալ է

Հանրագիր N 27/24

Քննարկվում է
Ներկայացվող պետական կամ տեղեկան ինքնակառավարման մարմինը

Շրջակա միջավայրի նախարարություն

Պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը

-

Ոլորտ

Շրջակա միջավայր

Հանրագրի վերնագիրը

ՄԱՅՐՈՒՂԻՆԵՐԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ

Առաջարկը՝

Հայաստանի որոշ մայրուղիների և ճանապարհների կողքով անցնող բլուրները քանդվում են՝ ճանապարհաշինարարական աշխատանքների կամ բնօգտագործման (ավազի հանքերի) նպատակով, ինչը բացասաբար է անդրադառնում ինչպես երկրի գեղագիտական տեսքի, այնպես էլ զբոսաշրջային գրավչության վրա։ Հատկապես տգեղ է դառնում, երբ մայրուղիներին հարող տարածքները առանց վերջնական մշակման և գեղարվեստական լուծումների են թողնվում։ Սույն հանրագրով առաջարկվում է․ 1․ Բնօգտագործման թույլտվության պայմանի առաջադրում (Բլուրների կամ մայրուղիների հարակից տարածքների քանդման թույլտվություն տալ միայն այն դեպքում, երբ ներկայացված է բլուրների մշակման և վերջնական ձևավորման գեղարվեստական նախագիծ) 2․ Պարտադիր դեպոզիտի սահմանում (Բնօգտագործման կամ շինարարական թույլտվություն տալու համար պարտադրել դեպոզիտ, որը միայն կվերադարձվի, եթե բլուրների վերջնական մշակումը կատարվի համաձայն հաստատված նախագծի) 3․ Բնօգտագործման թույլտվության մերժում (Եթե նախագծում չի նախատեսվում մայրուղիների հարակից տարածքներում գեղարվեստական լուծում կամ վերջնական մշակված տեսք, ապա բնօգտագործման թույլտվությունը պետք է մերժվի) 4․ Վերահսկողության մեխանիզմներ (Հաստատել պետական վերահսկողության մարմին, որը կվերահսկի նախագծով հաստատված աշխատանքների կատարման գործընթացը: Կարող է ստեղծվել միջգերատեսչական հանձնաժողով, որը կզբաղվի այս հարցով)

Հիմնավորումը՝

1․ Բնապահպանական վնաս Բլուրների անփույթ քանդումը վնասում է բնությանը, խաթարում լանդշաֆտի բնական կառուցվածքը և երբեմն առաջացնում հողի էրոզիա։ 2․ Զբոսաշրջային ազդեցություն Մայրուղիները հաճախ առաջինն են, որ տեսնում են Հայաստան այցելող զբոսաշրջիկները։ Ամբողջությամբ մշակված մայրուղիների հարակից տարածքները կարող են ունենալ զբոսաշրջային մեծ ազդեցություն և երկրի ընդհանուր հեղինակության բարձրացում։ 3․ Միջազգային փորձ Շատ երկրներում, ինչպիսիք են Շվեյցարիան, Ֆրանսիան և Ճապոնիան, ճանապարհների կողային բլուրները կանաչապատվում են կամ ձևավորվում գեղարվեստական լուծումներով, ինչը թույլ է տալիս պահպանել բնության և մշակույթի ներդաշնակությունը։

Նաիրա Ազարյան
azaryannaira61@gmail.com
Կից նյութեր
կից նյութ 1
Հանրագիր