Հարթակում Ձեր հաշիվը կարող եք կարգավորել մուտք գործելով «Կարգավորումներ» բաժինը, որը մուտք գործելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը.
Էլ. փոստի հասցե
Այստեղ կարող եք փոխել Ձեր գրանցման էլ. փոստի հասցեն: Դրա համար անհրաժեշտ է մուտքագրել նոր էլ. փոստի հասցե, սեղմել «Հաստատել» կոճակը և փոփոխությունն ավարտելու համար կատարել անցում՝ Ձեր էլ. փոստի հասցեով ուղարկված նամակում առկա հղումով:
Ծանուցումներ
Այստեղ կարող եք ընտրել, թե հարթակի կողմից որ տեսակի ծանուցումներն եք ցանկանում ստանալ էլ. փոստով: Ընտրությունը կատարելուց հետո անհրաժեշտ է, «Պահպանել» կոճակի օգնությամբ, հաստատել փոփոխությունները:
Բաժանորդագրություն
Եթե ցանկանում եք տեղեկացված լինել հարթակում հրապարակվող նոր հանրագրերի մասին, ապա «Բաժանորդագրություն» բաժնում ընտրեք Ձեզ հետաքրքրող ոլորտները և «Պահպանել» կոճակի օգնությամբ հաստատեք բաժանորդագությունը: