Հարթակի միջոցով հանրագիր ներկայացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հարթակ (տես «Ինչպես դառնալ հարթակի օգտատեր») և «ՍՏԵՂԾԵԼ ՆՈՐ ՀԱՆՐԱԳԻՐ» բաժնում իրականացնել հետևյալ քայլերը․
Քայլ 1 – ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐ
Եթե հանրագիրը ներկայացնում եք Ձեր անունից.
- «Ներկայացման եղանակը» դաշտի արժեքն ընտրեք «Ներկայացնում եմ իմ անունից»,
- «ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք Ձեր հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև Ձեր հեռախոսահամարը:
Եթե հանրագիրը ներկայացնում եք այլ ֆիզիկական անձի անունից.
- «Ներկայացման եղանակը» դաշտի արժեքն ընտրեք «Լիազորված եմ այլ անձի կողմից»,
- «Գլխավոր նախաձեռնողը» դաշտի արժեքն ընտրեք «Ֆիզիկական անձ է»,
- «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք Ձեր հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև Ձեր հեռախոսահամարը,
- «ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք հանրագրի գլխավոր նախաձեռնողի անունը, ազգանունը, հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ ցանկության դեպքում նաև՝ հեռախոսահամարը,
- Վերբեռնեք լիազորագիրը, որով գլխավոր նախաձեռնողը լիազորել է Ձեզ՝ իր անունից հանձնել հանրագիրը և հանդիսանալ հանրագրի պատասխանատու անձ:
Եթե հանրագիրը ներկայացնում եք իրավաբանական անձի անունից.
- «Ներկայացման եղանակը» դաշտի արժեքն ընտրեք «Լիազորված եմ այլ անձի կողմից»,
- «Գլխավոր նախաձեռնողը» դաշտի արժեքն ընտրեք «Իրավաբանական անձ է»,
- «ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք Ձեր հաշվառման կամ բնակության վայրի հասցեն, իսկ ցանկության դեպքում՝ նաև Ձեր հեռախոսահամարը,
- «ԳԼԽԱՎՈՐ ՆԱԽԱՁԵՌՆՈՂԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ» բաժնում լրացրեք հանրագրի գլխավոր նախաձեռնող հանդիսացող կազմակերպության ՀՎՀՀ-ն, անվանումը, իրավաբանական հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն, իսկ ցանկության դեպքում նաև՝ հեռախոսահամարը,
- Վերբեռնեք լիազորագիրը, որով գլխավոր նախաձեռնող հանդիսացող կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարը լիազորել է Ձեզ կազմակերպության անունից հանձնել հանրագիրը և հանդիսանալ հանրագրի պատասխանատու անձ:
Քայլ 2 – ՀԱՆՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- «Հանրագրի տեսակը» դաշտում նշեք Ձեր հանրագրի տեսակը՝ կոլեկտիվ կամ անհատական,
- «Հրապարակայնությունը» դաշտում նշեք հանրագիրը հրապարակային է, թե՝ ոչ,
- «ՀԱՆՐԱԳՐԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ» բաժնում լրացրեք «Ներկայացվող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինը», «Ոլորտը», «Հանրագրի վերնագիրը» և «Հանրագրով ներկայացվող առաջարկը» դաշտերը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաև «Պաշտոնատար անձի անունը, ազգանունը և պաշտոնը» և «Հանրագրով ներկայացվող հիմնավորումը» դաշտերը:
- Անհրաժեշտության դեպքում վերբեռնեք փաստաթղթեր և նյութեր:
Քայլ 3 – ՍՏՈՒԳԵԼ ՏՎՅԱԼՆԵՐԸ
Այս քայլով անհրաժեշտ է ստուգել Ձեր կողմից լրացված տվյալները: Եթե տվյալները ճիշտ են լրացված, ապա անցում կատարեք հաջորդ քայլին: Սխալներ հայտնաբերելու դեպքում վերադարձեք նախորդ քայլեր և կատարեք անհրաժեշտ ուղղումները:
Քայլ 4 – ՍՏՈՐԱԳՐԵԼ ԵՎ ՀԱՆՁՆԵԼ
Հանրագիրը հանձնելու համար ներբեռնեք Ձեր կողմից լրացված տվյալների հիման վրա գեներացված PDF ֆորմատի ֆայլը, էլեկտրոնային եղանակով ստորագրեք այն (նույնականացման քարտով էլեկտրոնային ստորագրության ուղեցույց, կամ Mobile ID-ով փաստաթղթերի ստորագրում) և ստորագրված ֆայլը համակարգ վերբեռնելուց հետո սեղմեք «Հանձնել» կոճակը: